Լիճքի պղնձի հանքավայրի սեփականատեր «Թաթսթոուն» ընկերությունն անմիջականորեն փոխկապակցված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հետ: Ավելին, կոմբինատը տարբեր տեղամասերում, օրինակ` Հանքասարում, արդյունահանում է իրականացրել, այնուհետև տարածքը լքել և հեռացել է: Որևէ վերահսկողություն չի սահմանվել ընկերության նկատմամբ, հայտնի չէ, թե որքան հանքաքար է արդյունահանվել Լիճքից:
Նախկին վարչակազմի ամենաթողության հետևանքով Լիճքի հանքը շահագործվել է անօրինական՝ չունենալով ջրօգտագործման թույլտվության, ինչը ՇՄԱԳ թույլտվության պարտադիր կատարման պահանջներից էր։ Հարյուրավոր հատված կաղնիների ու բոխիների փոխարեն նորերը չեն տնկվել: Հանքում աշխատել են ընկերության կողմից չգրանցված աշխատակիցներ, որոնք իրականում ԶՊՄԿ-ի աշխատողներ են եղել:
Պետական որևէ մարմին չգիտի, թե ինչու են դադարեցվել Լիճքի պղնձի հանքի շահագործման աշխատանքները:
comment.count (0)