armenpress.am: Կորոնավիրուսի համավարակի հետ կապված հնարավոր չարաշահումների գործով հարցաքննվել է նաև Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ավանեսյանն այս մասին հայտնեց ասուլիսում:
«Հրավիրել են հարցաքննության, հարցաքննվել եմ կամ նոյեմբերի վերջին, կամ դեկտեմբերին (խմբ․ 2023 թվականի)»,- ասաց նախարարը:
Հակակոռուպցիոն կոմիտեն կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում չարաշահումների առիթով քրեական գործ էր հարուցել: Հարցաքննվել են տասնյակից ավելի անձնիք: Կոմիտեից հայտնել էին, որ 2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումների առթիվ ձերբակալվել էին շուրջ 1 տասնյակ անձինք:
Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից մինչև 2021-ի հունվար զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը:
comment.count (0)