armeniasputnik.am: Ֆրեդերիկ X-ը Դանիայի նոր թագավոր դարձավ մոր՝ Մարգրետե II-ի գահից հրաժարվելուց հետո, որը երկիրը ղեկավարել է 52 տարի։
Մարգրետե II-ը գահից հրաժարումը ստորագրել է կիրակի Քրիստիանսբորգ թագավորական պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ։ Ֆրեդերիկը գտնվում էր մոր աջ կողմում և փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո պաշտոնապես նոր միապետ դարձավ։
Ամանորի իր ուղերձում Դանիայի այժմ արդեն նախկին թագուհի Մարգրետե II-ը հայտարարել էր, որ գահից կհրաժարվի 2024 թվականի հունվարի 14-ին, երբ լրանա իր կառավարման 52-րդ տարին։ 83-ամյա թագուհին հայտարարել էր, որ գահը կթողնի որդուն՝ թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկին։
Ավելի վաղ Դանիայի թագավորական պալատը հայտնել էր, որ թագուհի Մարգրետե II-ը իր նախորդներից ամենաերկարն է զբաղեցնում գահը Դանիայի ողջ պատմության ընթացքում։
comment.count (0)