Դարձյալ շտապօգնության բժիշկ է բռնության ենթարկվել․ քաղաքապետարանի խոսնակ
10:35 - 16 հունվարի, 2024

Դարձյալ շտապօգնության բժիշկ է բռնության ենթարկվել․ քաղաքապետարանի խոսնակ

Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել . կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել  օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը , դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:

Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ'  մեքենայում եղած  հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը:

Հավելեմ, որ բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող  քաղաքացու վիճակը,. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել էին բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ էին հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Բժշկի մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել