Իրաքի ԱԳ-ն-ն հետ է կանչել Թեհրանում երկրի դեսպանին՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով
14:47 - 16 հունվարի, 2024

Իրաքի ԱԳ-ն-ն հետ է կանչել Թեհրանում երկրի դեսպանին՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով

Այսօր Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Իրաքի դեսպան Նասիր Աբդուլ Մոհսենին՝ Էրբիլի վրա իրանական վերջին հարձակումների ֆոնին խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Էրբիլում՝ Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոնում գտնվող ամերիկյան հյուպատոսարանին մոտակա 8 օբյեկտի՝ ի պատասխան  վերջին դեպքերի, երբ «Իսլամական պետությունը» իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցի օրը՝ հունվարի 3-ին, ահաբեկչական հարձակում էր իրականացրել Իրանի կենտրոնական Քերման քաղաքում, որի հետևանքով առնվազն 103 մարդ է զոհվել, ինչը Թեհրանը խոստացել էր անպատիժ չթողնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել