Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և Արցախ հայ բնակչության վերադարձի մասին բանաձևը |factor.am|

factor.am: Ֆրանսիայի Սենատում այսօր Արցախի և Հայաստանի վերաբերյալ նոր բանաձև էր քննարկում, որն ընդունվեց գրեթե միաձայն՝ 336 կողմ և 1 դեմ ձայներով։ Սենատի այս բանաձևը դատապարտում է Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակումն ու ագրեսիան, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման հետագա փորձերը։

Այն պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում և ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքների սահմանում։

Բանաձևը նաև վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով