tert.am: Պակիստանը հունվարի 18-ի վաղ առավոտյան՝ ժամը 4։30-ի սահմանում, հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Ինչպես գրում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյային, հրթիռային հարձակումն ուղղված էր «հակապակիստանյան խմբավորումներին»:
«Ես միայն կարող եմ հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել հակապակիստանյան գրոհայիններին Իրանում», - պաշտոնյայի խոսքն է մեջբերում գործակալությունը:
Ավելի վաղ Mehr գործակալությունը, վկայակոչելով Սարավանի նահանգապետի՝ անվտանգության ու իրավական հարցերով տեղակալ Ալիրեզ Մարհամաթիին, հայտնել էր, որ պայթյունների ձայներ են լսվել Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին գտնվող Սերավան նահանգի մի քանի շրջաններում։
Մարհամաթին նաև հայտնել է, որ Պակիստանի հրթիռային հարվածների հետևանքով Իրանի քաղաքացի չհանդիսացող յոթ մարդ է մահացել։ Ինչպես մանրամասնել է պաշտոնյան, զոհվել է երեք կին և չորս երեխա։
comment.count (0)