civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում պնդել է, թե իր հեղինակած օրենքով՝ ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձինք քրեական հետապնդումից ազատվելու համար կվճարեն 15 մլն դրամ, այնինչ նախկին իշխանությունների ժամանակ վճարը կազմել է ընդամենը 100 հազար դրամ։
«Եթե [քաղաքացին՝ խմբ.] չցանկանա կամ չկարողանա ծառայել, նա ստիպված կլինի վճարել 15 մլն դրամ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 2004-ին ընդունված և Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին գործած օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից»,- ասել է Սարգսյանը։
Այնուհետև Սարգսյանը շարունակել է. «Ձեր ժամանակ մեկ զորակոչի չներկայացած-չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկած տարբերակում նա պետք է վճարի 15 մլն դրամ կամ 15 անգամ ավելի»։
Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ստուգել է պատգամավորի այս պնդումը։
ՔՊ-ական պատգամավորը նշել է, որ նախկին իշխանությունների օրոք մեկ զորակոչի չներկայացած-չծառայածը վճարել է ընդամենը 100 000 դրամ, իսկ իր նախագծով կվճարի 15 անգամ ավելի՝ 15 մլն դրամ։ Այս պնդումը մոլորեցնող է։
Բանն այն է, որ 2004-ից գործած օրենքում սահմանվում էր, որ 27 տարին լրացած անձինք, որոնք ցանկանում են ազատվել քրեական պատասխանատվությունից, պետք է վճարեն յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար 100 հազար դրամ։
Հայաստանում մշտապես տարեկան երկու զորակոչ է գործել։ Այսինքն 18 տարեկանից սկսած ժամկետային ծառայությունից խուսափած անձը 27 տարին լրանալուն պես խուսափել է 18 զորակոչից և պետք է վճարեր 1 մլն 800 հազար դրամ։
2017-ի դեկտեմբերին օրենսդրական փոփոխությամբ չծառայելու համար քրեական հետապնդումից խուսափելու գինը երկու անգամ բարձրացվեց, և ամեն զորակոչի համար պետք է վճարվեր 200 հազ դրամ։ Այսինքն՝ 9 տարի շարունակ զորակոչերից խուսափելու համար վճարը կազմում էր 3 մլն 600 հազար դրամ։ Այս հարցը պարզաբանել էր նաև նախկին պատգամավոր Գորգիսյանը ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)