ՀՀ նախագահն ու Ավստրիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի մասին
19:35 - 18 հունվարի, 2024

ՀՀ նախագահն ու Ավստրիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ ավստրիական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերին։
 
Առանձնահատուկ անդրադարձ է արվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, առկա մարտահրավերների և զարգացումների վերաբերյալ։
 
Կողմերն ընդգծել են երկու երկրների տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործման հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել