tert.am: Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները Դոնեցկին և դրան արևմտյան երկրների մասնակցությունը քննարկման առարկա են դառնալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) միջոցառումներին, որոնց կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Այս մասին հայտարարել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հարվածներ Դոնեցկում խաղաղ քաղաքացիական օբյեկտներին, անմարդկային, նպատակաուղղված խաղաղ բնակչության սպանությունը, և արևմտյան երկրների մասնակցությունը, ովքեր աշխատում են հօգուտ Կիևի ռեժիմի ընդդեմ խաղաղ բնակիչների դառնալու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա, որին կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը»,- ասել է Զախարովան։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
comment.count (0)