Մոլդովայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
 |tert.am|
12:14 - 24 հունվարի, 2024

Մոլդովայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել |tert.am|

tert.am: Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Տեղեկացնում եմ ձեզ, որ ես հրաժարական եմ տալիս փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնից՝ երկրի նախագահ Մայա Սանդուի կողմից դրված արտաքին քաղաքական նպատակները հաջողությամբ իրականացնելուց հետո, և այս փուլում ինձ դադար է անհրաժեշտ», - ասել է Պոպեսկուն մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նրա խոսքով՝ պաշտոնը թողնելուց հետո ինքը կշարունակի աջակցել կառավարությանն ու նրա թիմին եվրաինտեգրման գործընթացում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել