Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը․ ադրբեջանական ԱՊԱ
16:57 - 25 հունվարի, 2024

Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը․ ադրբեջանական ԱՊԱ

Բաքվում մտադիր են համարժեք պատասխանել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը: Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ իր տեղեկություններով։ 

«Ադրբեջանը չի պատրաստվում ընդունել իր նկատմամբ անարդար և կանխակալ վերաբերմունքը, և այժմ պաշտոնական Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ընդհանրապես Եվրոպայի Խորհրդից դուրս գալու ընթացակարգը»,- նշել է լրատվազմիջոցը։ 

Ըստ լրատվամիջոցի՝ միևնույն ժամանակ Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի ճանաչել ՄԻԵԴ իրավազորությունը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն երեկ քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել