1lurer.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշել է հրաժարվել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելուց և կպաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը՝ նոյեմբերի 30-ը:
Ավելի վաղ Միշելը հայտնել էր ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այդ դեպքում նա պետք է հրաժարական տար 2024 թվականի հուլիսին, և Եվրոպական խորհուրդը ժամանակավորապես կգլխավորեր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, քանի որ հենց այդ երկիրն է այդ ժամանակ նախագահելու ԵՄ-ում։
«Ես չէի ցանկանում, որ իմ որոշումը շեղի ինձ Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում իմ առաքելության կատարումից կամ խաթարի այդ ինստիտուտն ու եվրոպական նախագիծը»,- ընտրություններին չմասնակցելու որոշումը բացատրել է Միշելը:
comment.count (0)