Եթե մեր քաղաքականությունը հղվի Հռչակագրին, մենք խաղաղություն երբեք չենք ունենա․ Նիկոլ Փաշինյան
20:11 - 01 փետրվարի, 2024

Եթե մեր քաղաքականությունը հղվի Հռչակագրին, մենք խաղաղություն երբեք չենք ունենա․ Նիկոլ Փաշինյան

«Մեր Հռչակագրի դրույթները որոնք են, մենք հռչակել ենք, թե ինչի համար ենք պետություն ստեղծում, եւ երեք ուղենիշ ենք նշում՝ մեկը պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը, մյուսը՝ ԼՂ ԳԽ եւ Հայաստանի ԳԽ՝ վերամիավորման որոշումը։ Հիմա էս երեք ուղերձը, մենք, օրինակ, միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ ինչի՞ չենք նայում՝ մեր ուրիշ հարեւանները էս ո՞նց են ընկալում, որ մենք ասում ենք՝ պետություն ենք ստեղծում, որ պատմական արդարությունը վերականագնենք։ Ինչ ա՞ նշանակում պատմական արդարություն վերականգնել, նույնիսկ էական չի՝ մենք ոնց ենք ընկալում, մեր միջավայրը ո՞նց ա ընկալում պատմական արդարությունը։ Ասում են՝ ՀՀ-ն, ըստ էության, ՀԽՍՀ տարածքում հռչակում ա անկախություն եւ ասում ա՝ մենք պետք ա վերականգնենք պատմական անկախությունը․․․։

Ինչպե՞ս ա ընկալում մեր միջավայրը էդ մեր ուղերձները։ Էլի եմ ասում, մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը ոնց ա ընկալում, Թուրքիան ոնց ա ընկալում, իսկ ինչո՞ւ հարց չենք տալիս՝ Վրաստա՞նը ոնց ա ընկալում, ինչո՞ւ մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խոր հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի, եւ ոչ թե Հայաստանի հետ․ կապ կարո՞ղ ա սա ունենալ էն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, դրել ենք մեր պետության հիմքում։ Հաջորդ հարցը․ մենք էսօր Հռչակագրի հետ մեր հարաբերությունները պետք ա կարգավորենք։  Հիմա հարց․ մեր քաղաքականությունը, պետական քաղաքականությունը արդյո՞ք պիտի հղվի դրա վրա, եւ արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է էդ ուղերձով առաջանորդվեն եւ պետք է ելնեն ԼՂ ԳԽ եւ Հայաստանի ԳԽ՝ Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման որոշման վրա․ սա քաղաքական ընտրության հարց ա․ եթե այո, սա նշանակում ա, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա, երբեք չենք ունենա, ավելին, սա նշանակում ա, որ մենք հիմա կունենանք պատերազմ»,- ասաց Փաշինյանը։

«Էլի եմ ասում, եթե մենք հռչակում ենք, որ մենք հիմա, այ տնտեսությունը տեսեք ինչ լավ աճում ա, մենք բանակը կուժեղացնենք, ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում, այսինքն՝ հռչակում ենք, ասում ենք, որ բանակն ուժեղացնում ենք, որ գնանք, իրագորենք մեր Հռչակագրի դրույթները, եթե մենք էսպես ենք ասում, սա ինչ ա նշանակում, սա նշանակում ա, որ մեր հարեւանները դաշինք են ձեւավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետեւ մենք հռչակել ենք, որ առնվազն իրենց հետ մենք թեմա ունենք։ Իմ ասածը Հայաստանը ուժեղացնելո՞ւ ա, թե՞ թուլացնելու ա, միանշանակ ուժեղացնելու ա։

Իսկ Ադրբեջանը ուզում ա՞՝ մեր պետությունն ուժեղանա, իհարկե չի ուզում, որովհետեւ ինքը թշնամանքի խոր զգացում ունի մեր նկատմամբ, ինքն ուզում ա մեզնից վրեժխնդիր լինի, եւ հիմա երբ ինքը տեսնում ա, որ Հայաստանում խոսույթ ա ձեւավորվում, որը հնարավոր ա՝ իրագործվի եւ որի արդյունքում ՀՀ-ն ուժեղանա, ինքն ամեն ինչ պիտի անի, որ դա Հայաստանի թուլացման պատճառ դառնա, ու ինչ պիտի ասի, պիտի ասի՝ դե մեր պահանջով են անում․․․»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել