«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ կուսակցությանը նվիրատվություն կատարելու սահմանաչափը խախտելու (շրջանցելու) փաստի առթիվ։ Այս մասին հայտնում է Դանիել Իոաննիսյանը։
«Մասնավորապես, «Ինֆոքոմի» հայտնի հետաքննությունից պարզ է դառնում, որ կուսակցությանը գումար նվիրաբերելու 2,5 միլիոն դրամի սահմանաչափը շրջանցելու մի ամբողջ սխեմա է գործել։ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը շրջանցելու այդ սխեմայի շնորհիվ է ՔՊ-ն ստացել գումարների զգալի մասը։
Այսպիսով, կատարվել է Քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով (Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը խոշոր չափերով շրջանցելը) արգելված արարք»,- նշված է հայտարարության մեջ։
comment.count (0)