armenpress.am: Հայաստանի ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Գուրգեն Մալխասյանի և Արման Օհանյանի թեկնածությունները:
Երեք թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի մեկին:
Թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:
comment.count (0)