ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
 |tert.am|
21:14 - 07 փետրվարի, 2024

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը միմյանց նկատմամբ ունեն պարտավորություններ՝ ներառյալ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման ու անվտանգության ապահովման առումով։

Այս մասին փետրվարի 7-ին կայացած ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ռուսաստանը Հայաստանից ստացել է արդյոք որոշակի ազդակներ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերաբերյալ:

«Մեր երկրները շարունակում են մնալ գործընկերներ, եւ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները այդ ամենը հաշվի կառնեն ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին՝ կատարելով ճիշտ ընտրություն։

Երևանը գտնվում է նաև ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության երաշխիքների ներքո, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ ՌԴ եւ ՀՀ միջեւ առկա է փաստաթղթաիրավական բազա՝ անվտանգության եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել