Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ առավոտյան «Հատուցում» գործողություն է իրականացրել Ներքին Հանդում
10:08 - 13 փետրվարի, 2024

Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ առավոտյան «Հատուցում» գործողություն է իրականացրել Ներքին Հանդում

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարում է, որ առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։

Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ ժամը 05:30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ գործողության արդյունքում Ներքին Հանդում հայկական ԶՈՒ-ի «մարտական դիրք է ոչնչացվել»։

«Հայկական կողմի յուրաքանչյուր սադրանք, որն ուղղված է ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահմանի օպերատիվ իրադրության սրմանը, այսուհետ կպատասխանվի ավելի լուրջ և վճռական միջոցներով։ Կատարվածի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնել էին, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս․թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել