Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
 |factor.am|
11:46 - 13 փետրվարի, 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Telegraph-ին տված հարզազրույցին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե ՀՀ վարչապետը «անհիմն զրպարտչական պնդումներ է արել Ադրբեջանի դեմ»։

Պաշտոնական Բաքուն շարունակում է Հայաստանի  նկատմամբ մեղադրանքներ հնչեցնել ու պնդում է, թե Երևանը «տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից»։

«Հայաստանի վարչապետին լավ հայտնի է, որ թեպետ հայկական կողմը Պրահայի ու Սոչիի հանդիպումներում հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, մինչ օրս միջազգային կազմակերպություններում ու դատարաններում շարունակում է պահանջներ ներկայացնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Լուրջ մտահոգության աղբյուր է նաև այն, որ հայկական կողմը փորձում է մոռացության մատնել գոյություն ունեցող օրենսդրական ակտերը, որոնք խոչընդոտում են Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»,-ասվում է հայտարարության մեջ՝ հավելմամբ, թե «հայկական կողմը Ադրբեջանի դեմ նման սադրանքներով ու քաղաքական շահարկումներով լի քայլեր անելու փոխարեն ոչ թե խոսքով, այլ գործով պետք է կատարի միջազգային պարտավորությունները և նպաստի խաղաղ գործընթացին»։ Ն

շենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագիրը ձգձգվում է Բաքվի մեղքով, քանի որ  Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թեև 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպմանը հաստատել է այդ սկզբունքը։ Հայաստանի վարչապետը նաև նշել էր, որ Բաքուն հրաժարվում է նախկինում իր իսկ կողմից համաձայնեցված փաստաթղթերից ու սաբոտաժի ենթարկում բանակցային գործընթացը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել