ՀՀ ԿԸՀ-ն հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը
18:23 - 13 փետրվարի, 2024

ՀՀ ԿԸՀ-ն հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 13-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, Բրիտանական խմբի միջխորհրդարանական միության տնօրեն Ռիկ Նիմոն, Միջխորհրդանական Միության Բրիտանական Խմբի միջազգային ծրագրերի ղեկավար Ջո Փերրին, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին ընդգծել է, որ ՀՀ ԿԸՀ-ն ՄԹ-ի հետ համագործակցության հարուստ փորձ ունի և շնորհակալություն հայտնել դեռևս նախորդ տարի ստորագրված «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի համար։

Հյուրերը ևս կարևորել են ՀՀ ԿԸՀ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ կարևորում են ազատ ու թափանցիկ ընտրությունների կայացումը, ինչպիսին իրականացնում է ՀՀ ԿԸՀ-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել