Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշներից 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթեց բոլոր մրցակիցներին և վաղը կգոտեմարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում։
Կիսաեզրափակչում Արթուրի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակար Խասլանխանովն էր։
Առաջին մրցափուլում հայ ըմբիշը 5 միավորի առավելություն ապահովեց։ Երկրորդ մրցափուլում մրցակիցը ստացավ գրոհելու հնարավորություն, բայց ոչ մի հնարք չկարողացավ իրականացնել։ Արթուրը հաղթանակի հասավ 5։1 հաշվով։
comment.count (0)