Սիրսկին հայտարարել է՝ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկայից
 |azatutyun.am|
12:02 - 17 փետրվարի, 2024

Սիրսկին հայտարարել է՝ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկայից |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի զինված ուժերի նորանշանակ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է՝ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկա քաղաքից:

«Ելնելով Ավդեևկայի շուրջ ստեղծված իրավիճակից՝ շրջափակումից խուսափելու և զինծառայողների կյանքն ու առողջությունը պահպանելու համար ես որոշեցի դուրս բերել մեր ստորաբաժանումները քաղաքից և ավելի բարենպաստ գծերով անցնել պաշտպանության»,- գրել է Սիրսկին Ֆեյսբուքում։

Նա նշել է, որ միջոցներ են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու և դիրքերը պահպանելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել