Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում Գերմանիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Փաշինյանը՝ կի տարածելով նաև հանդիպման տեսանյութը։
Բլինքենն իր խոսքում նշել է․ «Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար։ Մենք գնահատում ենք նրա՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու հանձնառությունը»։
Փաշինյանն էլ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության առումով նոր մտահոգություններ կան՝ հիշեցնելով վերջին էսկալացիայի մասին և նշելով, որ կուզենա այդ հարցը քննարել Բլինքենի հետ։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ գրել է, որ Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը:
comment.count (0)