Նավալնիի կինը խոստանում է շարունակել ամուսնու պայքարը
 |azatutyun.am|
17:50 - 19 փետրվարի, 2024

Նավալնիի կինը խոստանում է շարունակել ամուսնու պայքարը |azatutyun.am|

azatutyun.am: Յուլիա Նավալնայան հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով, որ մտադիր է ամուսնու գործը շարունակել :

«Իմ փոխարեն մեկ այլ անձ պետք է լիներ։ Բայց Վլադիմիր Պուտինը սպանել է այդ անձին», - սոցիալական ցանցերում հրապարակած ուղերձում հայտարարել է ռուս ընդդիմադիր առաջնորդի կինը։

Նավալնայան խոստացել է ամուսնու հետ կատարվածի պատճառների մասին խոսել առաջիկայում:

«Ես կշարունակեմ Նավալնիի գործը, կշարունակեմ պայքարել մեր երկրի համար», - ընդգծել է քաղաքական գործչի կինը՝ կոչ անելով իր կողմնակիցներին շարունակել պայքարը պատերազմի, կոռուպցիայի և անարդարության դեմ։

«Ես չեմ վախենում, դուք էլ ոչ մի բանից մի վախեցեք», - ասել է Կրեմլի կոշտ քննադատի կինը :

Ռուսաստանի քրեակատարողական դաշնային ծառայության տվյալներով՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ի կեսօրին՝ զբոսանքից հետո։ Նրա դին մինչ այս պահը չի հանձնվել հարազատներին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Նավալնիի մահվան հետաքննությունը երկարաձգվել է։ Թե որքան կտևի՝ հայտնի չէ։ Մահվան պատճառը դեռևս պարզված չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել