Որևէ մեկին չեմ կասկածում. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը` կրակոցների մասին |armeniasputnik.am|
12:44 - 20 փետրվարի, 2024

Որևէ մեկին չեմ կասկածում. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը` կրակոցների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը պատկերացում չունի, թե ով կամ ովքեր են կրակել թաղապետարանի ուղղությամբ։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Որևէ մեկին չեմ կասկածում։ Դեպքը եղել է գիշերը, վնասվել են շենքի պատուհանները, բակում կայանած մեկ մեքենա, որը չի պատկանում թաղապետարանի աշխատակիցներին։ Այս պահին ոստիկաններն ու քննիչներն այստեղ են, կատարում են քննչական գործողություններ»,–ասաց նա։

Հիշեցնենք` անհայտ անձը կամ անձինք կրակել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի ուղղությամբ։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժինը կրակոցների մասին տեղեկությունները ստացել է այսօր` ժամը 09:00-ի սահմաններում։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի պատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:

Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես կրակոցի հետք կա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել