Շվեդիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման ռեկորդային փաթեթի մասին

 |factor.am|
16:11 - 20 փետրվարի, 2024

Շվեդիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման ռեկորդային փաթեթի մասին |factor.am|

factor.am: Շվեդիայի իշխանությունները ներկայացրել են Ուկրաինային ռազմական օգնության 15-րդ փաթեթը, որի արժեքը դարձել է ամենամեծը՝ 7,1 մլրդ շվեդական կրոն (ավելի քան 680 մլն դոլար)։ Այս մասին հայտնել է SVT հեռուստաընկերությունը։

«Ի վերջո, խոսքը մարդասիրության և պարկեշտության մասին է: Խոսքը նաև արժեքների և շահերի պաշտպանության մասին է, որոնք կարևոր են Շվեդիայի և նրա շահերի համար»,- ասել է պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը մամուլի ասուլիսում:

Աջակցության փաթեթը ներառում է 10 գրոհային Stridsbåt 90 նավակ, 20 դեսանտային նավակ, ստորջրյա զենքեր՝ ականներ և տորպեդներ, Robot 70 ՀՕՊ համակարգեր, TOW հակատանկային համակարգեր, նռնականետեր՝ զինամթերքով, հրետանային արկեր, ձեռքի նռնակներ, «Կարլ Գուստավ» նռնականետեր, բժշկական սարքավորումներ, շտապօգնության մեքենաներ։

Բացի այդ, 1 միլիարդ կրոն կուղղվի տարբեր միջոցներով ռազմական տեխնիկա գնելու, ևս 1 միլիարդ՝ Ուկրաինային նոր «Ստրիդսֆորդոն 90» զրահամեքենա պատվիրելու համար։ Եվս 400 միլիոն շվեդական կրոն կհատկացվի ուկրաինացիների կրթական տարբեր նախաձեռնություններին։ Փոլ Ջոնսոնի խոսքով՝ աջակցության նոր փաթեթը հատուկ մշակված է Ուկրաինայի կարիքները բավարարելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել