Միրզոյանը բարձր է գնահատում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը երկկողմ կապերի ամրապնդման և տարածաշրջանային կայունության գործում
 |armenpress.am|
19:05 - 21 փետրվարի, 2024

Միրզոյանը բարձր է գնահատում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը երկկողմ կապերի ամրապնդման և տարածաշրջանային կայունության գործում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը ինչպես Եվրամիության հետ երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ տարածաշրջանային կայունության խթանման գործում։

Այս մասին ՀՀ արտգործնախարարը նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեկամյակի առթիվ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Թեև մենք դիտարկում ենք գործընկերության հետագա խորացման հեռանկարները և ավելի հավակնոտ օրակարգը, ուրախ ենք նշելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առաջին տարեդարձը:

Մենք կարևորում ենք փոխշահավետ համագործակցությունը և դիտորդական առաքելության ներդրումը ինչպես երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ Հարավային Կովկասում կայունության խթանման գործում»,-նշված է Միրզոյանի գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել