1lurer.am: Մակրոնն անհամաչափ է անվանել փետրվարի 13-ին Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի հարվածը: Այս մասին ՀՀ վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա նշել է՝ իրենց հանդիպումը թույլ կտա խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների մասին։
«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել, ինչը ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ: Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և վիրավոր»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին․ «Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դեպքում»։
comment.count (0)