tert.am: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, և փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին։ Այս մասին Ֆրանսիայում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Մենք համոզված ենք, որ դրա համար կարող ենք հասնել միայն միջազգային իրավունքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձռմխելիության հարգման դեպքում։
2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևի հետ Դուք վերահաստատեցիք ձեր հանձնարառությունը Ալմաթայի հռչակագրում։ Եվ անհրաժեշտ է որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը։ Առավել քան անհրաժեշտ է, որպեսզի, որ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
comment.count (0)