Բայդենը Նավալնիի այրու և դստեր հետ հանդիպման ժամանակ հայտնել է Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 22-ին հանդիպել է բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրու և դստեր հետ և նշել, որ Վաշինգտոնը Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ պատժամիջոցներ է նախատեսում։

Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Նա անհավանական խիզախ մարդ էր, և զարմանալի է, թե ինչպես են նրա կինն ու դուստրը ընդօրինակում դա»,- ասել է Բայդենը լրագրողներին Նավալնիի կնոջ՝ Յուլյայի և դստեր՝ Դաշայի հետ հանդիպումից հետո։

Բայդենը նշել է, որ փետրվարի 23-ին Վաշինգտոնը «պատրաստվում է պատժամիջոցներ հայտարարել Պուտինի նկատմամբ, որը պատասխանատու է նրա մահվան համար»։

Իր հերթին Սպիտակ տունը հայտարարություն է տարածել հանդիպումից հետո՝ գրելով․ «Ջո Բայդենը հաստատել է, որ իր վարչակազմը վաղը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր խոշոր պատժամիջոցների մասին՝ ի պատասխան Ալեքսեյի մահվան, Ռուսաստանի բռնաճնշումների ու ագրեսիայի, ինչպես նաև Ուկրաինայում նրա դաժան ու անօրինական պատերազմի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն