Մեզ հաջողվել է 2023 թվականին արձանագրել 8,7 % տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան |tert.am|
11:03 - 23 փետրվարի, 2024

Մեզ հաջողվել է 2023 թվականին արձանագրել 8,7 % տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: 2021 թվականին նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7% տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը շատ հավակնոտ ցուցանիշ է, և կարող եմ ասել, որ 2023 թվականին մեզ հաջողվել է արձանագրել 8,7 % տնտեսական աճ: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ 2022 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 12,6% էր, 2021թ․ նախընտրական տարում` 5,6 %։

Փաշինյանի խոսքով՝ միջինում կատարվել է ավելի քան տարեկան 7% տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, ըստ նրա, համապարփակ ցուցանիշ է։

«Այս ցուցանիշը բոլոր ոլորտների վրա ունեցել է կոնկրետ ազդեցություն։ 2023 թվականին մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 մլրդ բյուջետային եկամուտներ։ 2017 թվականին բյուջետային եկամուտների նկատմամբ այս ցուցանիշն ավել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամով, այսինքն՝ բյուջեյի աճը կազմել է 92 %»,- մանրամասնեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել