Գևորգ Պապոյանը կնշանակվի էկոնոմիկայի նախարար․ ՔՊ-ն հավանություն է տվել նրա թեկնածությանը
15:57 - 24 փետրվարի, 2024

Գևորգ Պապոյանը կնշանակվի էկոնոմիկայի նախարար․ ՔՊ-ն հավանություն է տվել նրա թեկնածությանը

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։

Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել փետրվարի 14-ին։

Հրաժարականի լուրից հետո հայտնի դարձավ, որ Քերոբյանն անցնում է Էկոնոմիկայի նախարարության հետ առնչվող քրգործով, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Նրա նկատմամաբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 ամսով։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Քերոբյանը դատարանի դահլիճում ասել էր, որ իրեն առաջարկել են հրաժարականի դիմում գրել, և այն առաջարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել