Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը. Նավալնիի մամուլի քարտուղար
20:32 - 24 փետրվարի, 2024

Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը. Նավալնիի մամուլի քարտուղար

Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը, հայտնում է Կիրա Յարմիշը: Նավալնիի մամուլի քարտուղարը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Լյուդմիլա Նավալնայան դեռ Սալեխարդում է:

«Հուղարկավորությունը դեռ առջևում է ։ Մենք չգիտենք, թե արդյոք իշխանությունը կխոչընդոտի այն անցկացնել այնպես, ինչպես ընտանիքն է ցանկանում, և ինչպես վայել է Ալեքսեյին»,- գրել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Գաղութից հայտնել են, որ զբոսանքից հետո քաղաքական գործիչը «վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը», «վերակենդանացման միջոցառումները» դրական արդյունք չեն տվել, «շտապ օգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել