Հոդվածից է կախված՝ արդյոք վնասազերծված ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|
15:34 - 28 փետրվարի, 2024

Հոդվածից է կախված՝ արդյոք վնասազերծված ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Թե գյուղացիներն ինչ են տեսել կամ ինչ են ասում, դա դեռ ճշտելու խնդիր ունի, բայց փաստն այն է, որ մեկ հոգի զինված ադրբեջանական կոմից սահմանն անցել է եւ մեր կողմից վնասազերծվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Շուտով Քննչական կոմիտեն հայտարարություն կանի, թե ինչ հոդվածներ են դնում: ԱԱԾ-ն իր հայտարարությունն արդեն արել է եւ օրվա ընթացքում դուք տեղեկացված կլինեք նաեւ հոդվածների բովանդակությանը, ինչի համար են դրանք դրված: Ադրբեջանն էլ չի հերքում, որ խոսքը մեկ հոգու մասին է, երկրորդ անձ չկա»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է զինված ադրբեջանցին կարողացել հատել սահմանը, Քոչարյանը պատասխանեց. «Բազմաթիվ հատվածներ կան մեր պաշտպանական գծերի միջակայքում, որ կարող են ցանկության դեպքում անցնել, բայց շատ կարեւոր է, որ անցնելուց հետո մեր համապատասխան կառույցները վնասազերծել են: Այսինքն հիմա շատ դժվար է աննկատ մեր բնագծերն անցնել: Ամեն անգամ մենք այդ բնագծերի կարողություններն ավելացնելով  համարյա հնարավորություն չենք թողնելու նման թափանցումները իրենց ցանկությամբ դառնան իրականություն:

Առաջադրվող հոդվածներից պարզ կդառնա՝ ինչ նպատակով է ինքը անցնել մեր բնագծերը: Ես կարծում եմ, որ քանի որ զենք է եղել իր մոտ, ամեն ինչ էլ կարող ենք ասել. Կարող է լինի դիվերսիա, կարող է լինի մոլորված, կարող է լինի հարբած, կարող է լինել նաեւ իրենց զորամասերում տիրող իրավիճակի արդյունք, որ նա փորձի հայտնվել մեր իշխանության ներքո»:

Քոչարյան ը հստակեցեց, որ հոդվածից է կախված լինել, թե արդյոք նրան կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. «Դրանից հետո մենք ադրբեջանական կողմի հետ ունենք հնարավորություն խոսելու: Մենք էլ գերիներ ունենք: Նախորդ դեպքում, որը վիճահարույց էր, սպանության դեպք կար, բայց տեսանք, որ գերիների փոխանակման հետ կապված գտնվեց իրավական լուծումը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել