«Վանաձոր» ՔԿՀ-ում 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել
 |hetq.am|
18:07 - 28 փետրվարի, 2024

«Վանաձոր» ՔԿՀ-ում 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել |hetq.am|

hetq.am: Երեկվանից՝ փետրվարի 27-ից «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել: Հացադուլի պատճառ նշվում է՝ պահման պայմանների ոչ բարվոք վիճակը: Դատապարտյալներն այդ քայլով պահանջում են քայլեր ձեռնարկել իրենց տարրական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հացադուլի շարժառիթներն այլ են:

«Իրականում պահանջներն անօրինական են՝ բաց պահել սննդի փոխանցման դռնակը, ապահովել խցից խուց միմյանց իրեր փոխանցելը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված քաղաքացիական հագուստ կրելը»,- ասում է Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:

Նշենք, որ նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները 10 օր առաջ ևս հացադուլ էին հայտարարել: Ազատությունից զրկված անձինք դարձյալ դժգոհել են խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլ բաների վերաբերյալ:

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել