ՀՀ նախագահն ու Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ
16:18 - 01 մարտի, 2024

ՀՀ նախագահն ու Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիին:

Նախագահի աշխատավայրից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, էներգետիկայի և մասնավորապես կանաչ էներգիայի շահագործման ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրականացմանն ուղղված հարցեր։

Փոխվարչապետ Թալաբանին շեշտել է նորարարական կրթության բնագավառում հայաստանյան հաջողությունների, մասնավորապես՝ «Արմաթ» և «Թումո» կենտրոնների օրինակով լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քուրդիստանյան կողմի հետաքրքրվածությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ֆինանսական և բանկային համակարգերի ոլորտներում առկա իրադրությանն ու այս բնագավառներում հայաստանյան բարեփոխումներին ու փորձառության հնարավոր կիրառմանը։

Մտքեր են փոխանակվել առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի հետագա խթանման վերաբերյալ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել