factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը Բաքվում հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են էներգետիկ համագործակցության զարգացման ծրագրերը:
Սիմսոնը Բաքվում մասնակցում է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի տասներորդ նախարարական հանդիպմանը և Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպման ընթացքում եվրահանձնակատարն ընդգծել է «այն կարևոր դերը, որն Ադրբեջանը խաղում է Եվրոպայի էներգամատակարարման գործում»։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են վերականգնվող էներգետիկայի նախագծերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև «եվրոպական ընկերությունների հնարավորությունները՝ որպես ներդրողներ ավելի ակտիվ դերակատարում ունենալու Ադրբեջանում իրականացվող նախագծերում»։ Ալիևն ու Սիմսոնը նաև քննարկել են էներգետիկ համագործակցության զարգացման ծրագրերը, «բարձր է գնահատվել Բաքվի միանալը մեթանի արտանետումների նվազեցման միջազգային նախաձեռնությանը»։
comment.count (0)