ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Այս մասին Հայրապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Մտքեր փոխանակեցինք պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։ Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ, սակայն վստահ եմ, որ պետության ջանքերի և առողջ համագործակցային միջավայրի շնորհիվ դրանցից շատերը լուծելի են ողջամիտ ժամկետներում։ Այդ նպատակով պայմանավորվեցինք այսօրինակ շփումները շարունակական դարձնել»։
comment.count (0)