Մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
comment.count (0)