1lurer.am: Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ, ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար՝ ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Անդրադառնալով Երիտասարդության համաշխարհային փառատոնում հայ երիտասարդների մասնակցությանը՝ դիվանագետը նշել է. «Ոչ թե ես եմ ասում հայաստանցի երիտասարդներին, այլ հայաստանցի երիտասարդներն են այս փառատոնի շրջանակում մոտենում, խոսում ընկերական հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտության մասին, խնդրում նկարվել, նվերներ փոխանակել։ Եվ նրանք երազում են, որ մենք կապրենք խաղաղության, ներդաշնակության մեջ: Ավելին, մենք ունենք հարաբերությունների այսպիսի ֆանտաստիկ պատմություն: Եվ ես չեմ կասկածում, որ այն պետք է ապագայում էլ լինի երկկողմ հարաբերությունների զարգացման հիմք»:
comment.count (0)