news.am: Հայաստանն առայժմ չի պատասխանել ՌԴ առաջարկին միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացման մասին՝ Երեւանի մտահոգությունները ցրելու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության վերաբերյալ հարցին։
«Ավելի վաղ մենք առաջարկել էինք հայ դաշնակիցներին միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի առարկայորեն քննարկենք եւ փորձենք ցրել նրանց մտահոգությունները։ Պատասխան առայժմ չկա, գուցե հայտնվի, գուցե հայտնվի հենց հիմա, այս նախաձեռնությանը նրանք առայժմ չեն պատասխանել»,- ասել է նա։
comment.count (0)