Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Փաշինյանը՝ Կահիրեի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
17:36 - 06 մարտի, 2024

Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Փաշինյանը՝ Կահիրեի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ վարչապետին դիմավորել են Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Գուսանը: Վարչապետը կատարել է մոմառավառություն և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Հաջորդիվ վարչապետը առաջնորդարանում կարճատև հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի: Վարչապետն անդրադարձել է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և այլ թեմաների:

«Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին։ Ակնհայտորեն այդ հարցում Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքն ունենք, քանի որ գիտեք՝ պարզ չեն լոգիստիկ շղթաները։

Նախնական պայմանավորվածություն ունեցանք, կարծում եմ՝ գործնականում արդեն հնարավորինս արագ կկարողանանք իրագործել»,- ասել է վարչապետը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել