Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական ոլորտում երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. Դենդիաս |1lurer.am|
20:55 - 09 մարտի, 2024

Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական ոլորտում երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. Դենդիաս |1lurer.am|

1lurer.am: Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Naftemporiki թերթի հետ հարցազրույցում անդրադարձել է անօդաչու թռչող սարքերի կիրառությանն Ուկրաինայում, ինչպես նաև դրանց արտադրության հարցում Թուրքիայի առաջընթացին։

«Չի կարելի հերքել, որ անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի համակարգերի տեխնոլոգիական զարգացումները փոխել են համաշխարհային մակարդակում պատերազմի վարման եղանակը: Վերջերս Հայաստան կատարած իմ այցի ժամանակ ես շատ բան իմացա ժամանակակից ռազմի դաշտում դրանց օգտագործման մասին։ Հիշեցնեմ, որ այդ երկրի զինված ուժերը հարձակման են ենթարկվել այն բանակի կողմից, որը զանգվածաբար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրերի շրջանակում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերի հիման վրա: Հունաստանը գիտակցում է այդ տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է ոլորտում իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ»,- ասել է հույն նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել