Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով |tert.am|
10:04 - 18 մարտի, 2024

Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ գոտու սահմաններից այն կողմ, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը և առափնյա պահպանությանը։

Հրթիռներն անցել են 350 կմ՝ 50 մ բարձրության վրա։ Դրանք արձակվել են մոտավորապես 30 րոպե տարբերությամբ, հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը: Հրթիռներից յուրաքանչյուրի թռիչքը տևել է մոտ յոթ րոպե։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լրագրողներին ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումն անընդունելի է, հայտնում է Reuters-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել