aravot.am: ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցրեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին․ «Ի վերջո կասե՞ք՝ «Ֆլայ Արնան» ի՞նչ եղավ, փակվեց, չփակվեց, լիցենզիան ավարտվե՞ց, թե՞ չավարտվեց։ Եվ արդյոք վերլուծություն ունե՞ք, թե ինչն է պատճառը, որ այդ ավիաընկերությունն այլեւս չի գործում»։
Փոխնախարարն ասաց․ «Այս պահի դրությամբ «Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է։ Մեր օրենսդրության եւ կարգերի համաձայն՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչեւ վեց ամիս ժամկետով կասեցվում է, մինչեւ համապատասխան օդանավ ներգրավելը» Նրա խոսքով՝ եթե վեց ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործունեությունը կդադարեցվի։ «Հարցն ուսումնասիրվում է, եւ ավելի հստակ տեղեկատվություն լինելու պարագայում, մենք կտեղեկացնենք ձեզ։ Գլխավոր խնդիրը ֆինանսական է, ֆինանսական պատճառներով է»։
«Կխնդրեմ, եթե այդ վերլուծությունը լինի, հնարավորինս հրապարակային լինի, որ հանրությունն էլ տեսնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընկերությունը հիմնվել էր, այդ թվում՝ մեր քաղաքացիների գումարներով»- ասաց Սիսակ Գաբրիելյանը։
comment.count (0)