Պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան համակարգին. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսի մասին
 |1lurer.am|
12:09 - 21 մարտի, 2024

Պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան համակարգին. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսի մասին |1lurer.am|

1lurer.am: Պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան համակարգին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 1-ից գործարկվող էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համակարգի առնչությամբ դժգոհություններին:

«Հարցերի տեղատարափը բավականին նվազել է, և մենք այս շաբաթ նկատել ենք, որ շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է գործում ամեն ինչ»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է համակարգի ներդրման պատճառով դեղերի գները բարձրանան, Ավանեսյանը պատասխանեց. «Էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար դեղատունը որևէ ծախս չի իրականացնում, այլ հակառակը՝ այն 8 դրամը, որ միջինում ծախսվում էր թուղթը տպելու վրա, այդ 8 դրամն էլ չի ծախսվում, այսինքն՝ մենք ունենք ծախսերի կրճատում, ոչ թե ավելացում»:

Ինչ վերաբերում է դեղերի ստվերային վաճառքի հավանականությանը, Անահիտ Ավանեսյանը դրա մասով ռիսկ չի տեսնում, իսկ ծանոթ դեղավաճառի միջոցով առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելն իրավախախտում է համարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել