shantnews.am: Ճապոնիան չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը՝ զերծ մնալով մեկնաբանություններից։
«Ճապոնիայի կառավարությունը շնորհավորանքներ չի հղում նախագահ Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մենք ձեռնպահ ենք մնում այլ մանրամասների պատասխանելուց»,- ՌԻԱ Նովոստիի հարցին պատասխանել են ԱԳՆ-ից։
Նախագահական ընտրությունները Ռուսաստանում տեղի են ունեցել մարտի 15-ից 17-ը։ Ռուսաստանի Կենտրոնական կոմիտեի ղեկավար Էլլա Պամֆիլովան հինգշաբթի օրը կայացած նիստում հայտարարել է քվեարկության պաշտոնական արդյունքները՝ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28%-ը, Նիկոլայ Խարիտոնովը՝ 4,31%, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,85%, Լեոնիդ Սլուցկին՝ 3,20։ %:
comment.count (0)