Ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը․ այս մասին «Ինֆոքոմի»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ վերջինս ձերբակալվել է քննիչի որոշման հիման վրա և ներկայացվել է Քննչական կոմիտե։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին․
«Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությունը) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։
comment.count (0)