Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 28-րդ կետը, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների (այսուհետ` Հավակնորդներ) ցուցակը հետևյալ կազմով․
1․ Ալումյան Հայկ
2․ Գրիգորյան Լիզա
3․ Գրիգորյան Վահե
4․ Կարապետյան Նորա
5․ Մազմանյան Արմեն
6․ Մարգարյան Աննա
7․ Քոչարյան Վիգեն։
Հարցազրույցը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 14։00-ից և ապրիլի 5-ին՝ ժամը 10։00-ից, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական շենքում։
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 50-րդ կետի համաձայն՝ զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ընտրության հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ (ս.թ. ապրիլի 1-ը ներառյալ) համապատասխան դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ [email protected] էլ. փոստին (ներկայացված դիմումի մեջ անհրաժեշտ է նշել զանգվածային լրատվական միջոցի և հասարակական կազմակերպության մինչև երկու ներկայացուցչի անուն, ազգանուն և ներակայանալ անձը հաստատող փաստաթղթով)։
comment.count (0)