factor.am: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ապրող Արծվաշենի 600 բնակիչ ստորագրահավաք է կազմակերպել և փոխհատուցման պահանջով դիմել կառավարություն։
Արծվաշենցիները Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ոչ միայն ցանկանում են Արծվաշենում թողած սեփականության փոխհատուցման պատասխանը ստանալ, այլև իմանալ, թե անկալվների հարցի շուրջ համաձայնության դեպքում ինչ է սպասվում իրենց գյուղին։
Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանն ակնկալում է, որ անկալվների փոխանակման դեպքում գյուղը դարձյալ հայկական վերահսկողության տակ հայտնվի։ Համայնքի ղեկավարի կարծիքով՝ 1992 թվականին օկուպացված Արծվաշենի վերադարձն իրատեսական է։
«Իրենք այնտեղ ոչ մի շինարարություն չեն արել. ադրբեջանցիները զգուշավորություն են ցուցաբերում նման հարցերում։ Եթե նրանք կադաստրի վկայական չունենան, ոչինչ չեն կառուցում։ Google որոնողական համակարգում էլ, որ մեր գյուղի մասին տեղեկություն ես փնտրում, գրվում է՝ ՀՀ, գ․ Արծվաշեն։ Գյուղը դե ֆակտո է իրենցը, դե յուրե՝ մեր երկրինն է»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)